շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն ավարտել է տեղափոխումը Ղարաբաղ. Շոյգու

ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն ավարտել է տեղափոխումը Ղարաբաղ. Շոյգու

ՌԴ խաղաղապահ կոնտինգենտն ավարտել է տեղափոխումը Ղարաբաղ: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի շուրջ նիստի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Պարոն գերագույն գլխավոր հրամանատար, համաձայն Ձեր հրամանի՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխումն ավարտվել է Լեռնային Ղարաբաղում, եւ սկսվել է առաջադրված խնդիրների իրականացումը»,-զեկուցել է Շոյգուն:

 

  • Կիսվել: