շաբաթ, հունվար 23
23 / 1 / 2021
ՌԴ-ից ԼՂ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը

ՌԴ-ից ԼՂ ուղարկված հումանիտար օգնությունը փոխանցվում է բնակչությանը

Արցախում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը ավարտել է առաքված բեռի բեռնաթափումը: Ներկայումս ընթանում է բեռների փոխանցումը բնակելի տներին և սոցիալապես կարևոր օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ 

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Կարեն Բաղինյանի խոսքով՝ փայտն ու ապակին կօգնեն քաղաքին արագ վերականգնվել մինչև ցուրտ եղանակի սկսվելը: 

Ավելի վաղ, ՌԴ ԱԻՆ աշխատակիցները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ համատեղ գնահատել էին Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը:
Ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան և ավելի քան 220 սոցիալապես կարևոր օբյեկտներ: Վնասված շենքերի ուսումնասիրումն ավարտված է: 
Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը իրակիանացրել է փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման միջոցառումները, կազմակերպել է ժամանած անձնակազմի և տեխնիկայի տեղակայումը:
Ռուսաստանի ԱԻՆ խումբը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու առաքելություն է սկսել նոյեմբերի 16-ից:

  • Կիսվել: