շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ–ից ՀՀ է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական խոշոր օգնություն բերող ինքնաթիռը

ՌԴ–ից ՀՀ է հասել Արցախի համար նախատեսված մարդասիրական խոշոր օգնություն բերող ինքնաթիռը

Ռուսաստանից «Էրեբունի» օդանավակայան է ժամանել Արցախի բնակիչների համար հումանիտար բեռ տեղափոխող ռուսական ինքնաթիռը, գրում է armeniasputnik.am-ը:


Իլ-76 ինքնաթիռը Հայաստան է բերել մի քանի տոննա մարդասիրական օգնություն` հիմնականում հագուստ, կոշիկ, այդ թվում` մանկական, և տարբեր կենցաղային ապրանքներ։

Հումանիտար բեռը Երևանից անմիջապես կուղարկվի Արցախ` հասցեատերերին։
Այսօր` սեպտեմբերի 24–ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ИЛ-76 МД ինքնաթիռը, որը բեռնված էր արցախցիների համար նախատեսված հումանիտար օգնության ապրանքներով։
 
Ինքնաթիռը ժամանել էր ՌԴ–ից, մարդասիրական նախաձեռնությունն իրականացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամների ասոցիացիայի և ռուսական «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից:

«Դոկտոր ԼիզաՆ» իր հերթին բժշկական սարքավորումներ և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատությունների համար:


Արդեն վաղը` սեպտեմբերի 25–ին, հումանիտար բեռը կուղարկվի Արցախ։ Օգնության մի մասը կհատկացվի Ստեփանակերտի և այլ քաղաքների մանկատներին։

 

 

  • Կիսվել: