շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը

Դեկտեմբերի 2-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանձին հարցեր՛՛:

 

  • Կիսվել: