շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղային ճանապարհով ԼՂ-ին մարդասիրական օգնության առաքման հարցը

ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղային ճանապարհով ԼՂ-ին մարդասիրական օգնության առաքման հարցը

Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկաթուղային ճանապարհով մարդասիրական օգնության առաքման հարցը, տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱԻՆ-ից, մասնավորապես, տեղեկացրել են. ՛՛Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում մշակվում է երկաթուղային տրանսպորտի գործարկմամբ լրացուցիչ հումանիտար օգնության առաքման հարցը: Դա թույլ կտա ժամանակ տնտեսել բեռների առաքման համար և կարագացնի տուժած շրջանների ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը՛՛:

Նախարարությունից նաև նշել են. ՛՛Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները շարունակում են մինչև ձմռան սկիզբը բնակելի տների վերականգնման աշխատանքները։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված շինանյութերի օգտագործմամբ մոտակա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման՛՛:

 

  • Կիսվել: