ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ ԱԻՆ-ն Արցախում անհետ կորածների ցուցակ է փոխանցել Կարմիր խաչին և Ադրբեջանին

ՌԴ ԱԻՆ-ն Արցախում անհետ կորածների ցուցակ է փոխանցել Կարմիր խաչին և Ադրբեջանին

ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության բաժնի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դաշտային առաքելության ներկայացուցիչ Պասկալ Հանթին եւ Ադրբեջանի ներկայացուցչին փոխանցել է Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ անհետ կորածների ցուցակները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Հանթի հետ հանդիպումը կայացել է ուրբաթ Ստեփանակերտում: Ցուցակը կազմվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի խնդրանքով: ԿԽՄԿ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կնպաստի անհետ կործաների ճակատագրերը պարզելու գործընթացին:

՛՛Ադրբեջանական կողմն ասել է, որ արդեն սկսել են ուսումնասիրել ցուցակները եւ աշխատել այդ ուղղությամբ՛՛,-լրագրողներինա ասել է Սոլովյովը:

  • Կիսվել: