ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռազնաճակատը սեպտեմբերի 28-ին․ Hetq.am-ը տեսանյութ է հրապարակել

Ռազնաճակատը սեպտեմբերի 28-ին․ Hetq.am-ը տեսանյութ է հրապարակել

Hetq.am-ը առաջնագծից տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերի 28-ին։

«ՈւԱԶ»-ը միանգամից հայտնվում է հարավ-արեւելյան սահմանի փոշու մեջ: Որքան առաջ ենք գնում, հրետակոծության ձայներն ուժեղանում են: Դիմացի մեքենան արագությունն ավելացնում է, փոշու միջով առաջ ենք գնում: Հասնում ենք սահմանի դիրքերից մեկը, որտեղ արդեն երկու օր մարտեր են ընթանում: Մի քանի րոպե հետո «ֆագոտչիկը» խփում է երրորդ տանկը (լուսանկարում այդ պահն է): Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չենք հասցնում ծանոթանալ զինվորների հետ: Նախկինում մի քանի անգամ եղել էինք սահմանի այս հատվածում, եւ ակնառու է, որ շփման գիծը խառնվել է իրար, տեղ-տեղ մերոնք հետ են քաշվել, տեղ-տեղ առաջ են գնացել: Ու առաջին պահին դժվար է հասկանալ՝ հակառակորդը որ մասից է կրակում: Անօդաչուն հայտնվում է մեր գլխավերեւում: Զինվորները խաչաձեւ կրակ են բացում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

  • Կիսվել: