Զելենսկին այցելել է ռազմաճաակատ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է հարավարևելյան ռազմաճակատ, հանդիպել Զապորոժիեի պաշտպանների հետ:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ նա տեղեկացել է հակաօդային պաշտպանության կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև զեկույցներ լսել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործարկման մասին:
Ուկրաինական կողմը հայտնում է, որ Ռուսաստանը պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Զապորոժիեին և հարակից շրջաններին։ Վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել: