կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շոյգուն հայտնել է ռազմաճակատի մի շարք հատվածներում ռուսական զորքերի ունեցած տակտիկական բարելավման մասին

Շոյգուն հայտնել է ռազմաճակատի մի շարք հատվածներում ռուսական զորքերի ունեցած տակտիկական բարելավման մասին

Ռուսական զորքերը ռազմաճակատի մի շարք հատվածներում տակտիկական բարելավում ունեն: Այս մասին այսօր Մոսկվայում Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կայացած խորհրդակցության ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հակառակորդի հարձակվելու փորձերը գործնականում բոլոր ուղղություններում բախվում են մեր ակտիվ պաշտպանությանը։ Ռազմաճակատի բազմաթիվ հատվածներում մեզ հաջողվում է բարելավել տակտիկական վիճակը։ Ըստ էության, որևէ տեղ մենք թույլ չենք տվել, որ հակառակորդը առաջխաղացում արձանագրի՛՛։

Շոյգուի խոսքով՝ ուկրաինական իշխանությունների կողմից պլանավորված գարնանային և ամառային հարձակումներն անցյալում են:

՛՛Այժմ ընթանում է աշնանայինը, և այդ գործողություններից ոչ մեկի ընթացքում նրանց չի հաջողվել զգալի հաջողությունների հասնել՛՛,-վստահեցրել է ՌԴ ՊՆ ղեկավարը:

  • Կիսվել: