երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Երմակը հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ

Երմակը հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակը, որը նոյեմբերի 28-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, New York Post-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ։

Նա, մասնավորապես, նշել է. «Չեմ ցանկանում խնդիրներ առաջացնել Զելենսկու համար և հեռանում եմ առաջնագիծ, պատրաստ եմ դիմակայել ցանկացած ճնշումների։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»։

Ըստ Երմակի՝ իրեն անարգել են, իսկ ճշմարտությունն իմացողները չեն աջակցել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է «Էներգոատոմ» ընկերության հետ:

Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել:

Ինչպես նշվում է՝ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը և հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաև Անդրիյ Երմակի անունը:

  • Կիսվել: