երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել

Քարվաճառի շրջանում ձնաբքի պատճառով ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել

 Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել  ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ:
 

Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։

Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:

  • Կիսվել: