Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը՛՛:
Նշվում է նաև, որ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ փոխգործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: