շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի և երկկողմ օրակարգի հարցերը:

Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը՛՛:

Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով: Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ  գագաթնաժողովի շրջանակներում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել:

  • Կիսվել: