երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պետք է դադարեն ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները. Հունաստանի վարչապետ

Պետք է դադարեն ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, որը, նրա խոսքով, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը:

Հունաստանի վարչապետը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերը՛՛:
 
 

  • Կիսվել: