շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թշնամին կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով. ԱՀ նախագահի խոսնակ

Թշնամին կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է:

«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:

Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:

Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,- գրել է Պողոսյանը:

  • Կիսվել: