հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փակեք խուժան-պրեսը, ամոթ է. Քաղաքագետ

Փակեք խուժան-պրեսը, ամոթ է. Քաղաքագետ

Հայաստանյան որոշակի շրջանակներ, որ նախագահական ընտրություններում կաշվից դուրս էին գալիս Արցախում հակափաշինյանական «միջնաբերդ» կառուցելու, բայց ջախջախիչ պարտություն կրեցին եւ բացահայտեցին, որ Ստեփանակերտում անելիք այլեւս չունեն, գործի են դրել խուժան-պրեսի ողջ զազրախոսությունը, որպեսզի անվանարկեն նախագահ Արայիկ Հարությունյանին, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Բազմակի օգտագործման լրատվամիջոցներից մեկն այդ հարցում փորձել է նույնիսկ սեփական պորտից բարձր թռչել, բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «получилось как всегда». Մարդ որքա՞ն պիտի նվաստ լինի, որպեսզի խնդիր դնի ամեն գնով հասնել Արցախ-Հայաստան հակասությունների: Այն էլ՝ այսօրվա իրավիճակում: Երեւի հիշեցնելու կարիք կա, որ ժամանակին սույն գռեհկախոսության պատվիրատուն էր ասում, որ եթե Հայաստանում դաշնակցական իշխանություն լինի, ինքն առաջինը կառաջարկի, որ Արցախում էլ դաշնակցականներն իշխեն: Ըստ էության, Հայաստան-Արցախ հարաբերությունները միշտ քաղաքական կոնսենսուսի վրա են կառուցվել: Ի՞նչ է փոխվել: Ոչինչ:

Ժամանակին ոմանք էին խնդիր դնում, որ Արցախը պետք է հակադրվի Հայաստանին: Թե ինչ հետեւանքներ ունեցավ այդ մոլորությունը՝ չարժե հիշեցնել: Այսօր այդ փորձությունն անցածներն են Արցախի նախագահից պահանջում անպատճառ հակադրվել Հայաստանի վարչապետին: Ինչու՞՝ ոչ ոք տրամաբանական հիմնավորում չունի: Չի էլ կարող ունենալ: Դա միայն ցանկություն է, քաղաքական էգոիզմ՝ Արցախը դարձնել Հայաստանում իշխանափոխության հենակետ: Այսքան մերկանտիլ մի շահ: Մնացածը միամիտների համար ասված «գեղեցկախոսություն է»:

Եւ երեւի ժամանակն նմաններին ասել. «Փակեք ձեր խուժան-պրեսը, պարոնայք, արցախցուն դա ոչինչ չի ասում, բացի մի բանից՝ դուք դադարել եք խորհրդանիշ լինելուց եւ վերածվել մարգինալ չուզողների»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: