երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նիդերլանդները Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Նիդերլանդները Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով իր կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: 

Բանաձևի ընդունման նախաձեռնությունը պատկանում էՆիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութին:

Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը` դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

  • Կիսվել: