շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նիդեռլանդների քաղաքային խորհուրդների հայազգի անդամները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին

Նիդեռլանդների քաղաքային խորհուրդների հայազգի անդամները շնորհավորել են Արայիկ Հարությունյանին

Նիդեռլանդների քաղաքային խորհուրդների հայազգի անդամները Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Հարությունյան,

Շնորհավորում ենք Արցախի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ,

Ողջունում ենք Արցախի ժողովրդի վճռականությունը՝ ժողովրդավարություն կառուցելու լեգիտիմ իշխանություններ ձևավորելու հարցում՝ անգամ համաշխարհային համաճարակի պայմաններում։

Հաջողություն ենք մաղթում Ձեր առաքելությունում և հույս հայտնում, որ Դուք հանդես կգաք հաջող նախաձեռնություններով՝ ի նպաստ Արցախի ժողովրդի զարգացման ու բարգավաճման»:

  • Կիսվել: