երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան ԼՂ կարգավորման հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ԼՂ կարգավորման հարցում չի խախտել ՀԱՊԿ պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Լեռնային Ղարաբաղի կարգավորման պայմանավորվածություններին հասնելու ընթացքում չի խախտել ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ այդպիսի մեղադրանքներն անազնիվ են և ապաշնորհ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մի կողմից պնդում են. ՛՛Ռուսաստանը խաբել է գրեթե բոլորին և դարձել է  հիմնական շահառուն՛՛: Մյուս կողմից պնդում են. ՛՛Ռուսաստանը դավաճանել է իր դաշնակիցներին՛՛:

Լավրովը հավելել է, թե կարելի  է տեսնել, թե որքան անբարեխղճորեն է, այդ թվում` ռուսական քաղաքագիտական միջավայրում, մեկնաբանվում կատարվածը:

Նա ասել է նաև, որ որոշ վերլուծաբաններ մեղադրում են իրենց ՀԱՊԿ-ում իրենց պարտավորություններին դավաճանելու մեջ:


  • Կիսվել: