ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միջազգային կառույցների հայտարարություններն արդյունք չեն տալիս. ԱՀ ՄԻՊ

Միջազգային կառույցների հայտարարություններն արդյունք չեն տալիս. ԱՀ ՄԻՊ

Այսօր Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց, ո, իր կարծիքով, միջազգային կառույցների և կազմակերպությունների հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդյունք չեն տալիս, հստակ գործողություններ են անհրաժեշտ:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես  սպասում են գործնական քայլերի:  Այդ հայտարարություններն արդյունք չեն տալիս՛՛:

Բեգլարյանն ասաց, որ միջազգային կառույցները պետք է հստակ գործողություններ իրականացնեն` կազմակերպեն այցելություններ, արձանագրումներ կազմեն, պատժամիջոցներ կիրառեն:

Միջազգային կառույցներին նա հորդորեց. ՛՛Այլ ձևեր մտածեք, հանեք ձեր կազմից այն պետություններին, որոնք դիտավորյալ նմանատիպ լայնածավալ հանցագործություններ են կատարում: Կասկածներ ունեք, որ դիտավորյալ չե՞ն կամ հանցագործություններ չե՞ն կատարել, ինքներդ այցելեք և արձանագրեք, ինձ կամ այլ կառույցներին չե՞ք վստահում, միջազգային մեդիաներին չե՞ք վստահում, ուղարկեք փաստահավաք առաքելություններ՛՛:

  • Կիսվել: