հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում հումանիտար իրավիճակը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում հումանիտար իրավիճակը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Վեսթմինսթերյան դահլիճում հունվարի 24-ին տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում հումանիտար իրավիճակի շուրջ քննարկում, որը վարել է խորհրդարանի անդամ Թիմ Լաֆթոնը։

Համայնքների պալատի ներկայացուցիչների զեկույցի համաձայն՝ շրջափակումը «մարդասիրական մտահոգություն է առաջացրել, քանի որ պարենամթերքն ու դեղորայքը չեն կարող հասցվել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը, որի թվաքանակը կազմում է շուրջ 120 000 մարդ»։

Նրանց խոսքով՝ ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ հարյուրավոր երեխաներ, մնացել են Հայաստանում ՝ չկարողանալով վերադառնալ տուն՝ Ղարաբաղ։

Հեղինակները հայտնում են, որ «ի լրումն Լաչինի միջանցքի շրջափակման՝ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է նաեւ ԼՂ-ում գազամատակարարումը»։ Հաղորդվում է, որ վառելիքը, դեղորայքը եւ առաջին անհրաժեշտության ապրանքները սպառվում են, իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանել են գների հսկողություն եւ նորմավորում։

  • Կիսվել: