հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեր առաջնահերթ խնդիրը ներքին պահանջարկը բավարարելն է. ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար

Մեր առաջնահերթ խնդիրը ներքին պահանջարկը բավարարելն է. ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար

Արցախի հանրապետության վերահսկողության ներքո, ընդհանուր առմամբ, առկա է 105 հազար հա գյուղնշանակության տարածք:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ 35 հազար հա-ը վարելահող է, 3000 հա-ը՝ բազմամյա տնկարկ, իսկ մնացածը՝ բնական կերհանդակներ։
Բնութագրությունը հասանալի չէ
Խոսելով աշնանացան աշխատանաքների մասին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք իրականացվել են 20 հազար հա տարածքի վրա, որից 11 հազարը՝ ցորեն, իսկ 9 հազարը՝ գարի: Գարնանացանի համար նախատեսված է 3000 հա տարածք, որից 2208 հա-ը ցանված է, մի մասը՝ ցորեն, գարի, հաճար, իսկ մնացածը՝ եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղիկ, կտավատ, սիսեռ, ոլոռ, ոսպ, լոբի, կարտոֆիլ առվույտ, կորնգան: Հանրապետությունում կան 3044 հա պտղատու այգիներ:
 
Այն հարցին, թե արդյոք հանրապետությունում ունեցած վարելահողերը կբավարարեն բնակչության պահանջները, մեր զրուցակիցը պատասխանել է. «Եթե աշխատանքներն իրականացվեն գրագետ, ագրոկանոններին համապատասխան, ապա կկարողանանք բավարարել ներքին պահանջարկը, քանի որ այն առաջնային խնդիր է մեզ համար»:
 
Անդրադառնալով գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերին՝ Վ. Ավետիսյանը տեղեկացրել է, որ, 2021 թվականի բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի համաձայն, ամողջովին սուբսիդավորվելու է գարնանացան մշակաբույսերի 1 հա-ի համար սահմանված համապատասխան քանակությամբ սերմերի արժեքը:
 
«Բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար 1 հա-ի դիմաց կտրամադրվի 300 հազար դրամ: Աջակցություն է տրամադրվելու նաև գործող ջեռուցվող ջերմատներին՝ 1 քառ./մ-ի դիմաց՝ 600 դրամ. նվազագույնը՝ 100 քառ./մ: Չջեռուցվող ջերմատան 1 քառ./մ-ի դիմաց կցուցաբերվի 300 դրամ աջակցություն: Ծխախոտից ստացված բերքի 1 կգ-ի դիմաց տրամադրվելու է 20 դրամ՝ նախորդ տարվա 10 դրամի փոխարեն: Պետական աջակցությունը շարունակվելու է մկնանման կրծողների դեմ պայքար կազմակերպելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհային անվտանգության աշխատանքներում»,- մասնավորապես ասել է Վ. Ավետիսյանը:

  • Կիսվել: