հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք պետք է հասկացնենք Եվրոպային, որ սա գլոբալ տեռորիզմի վտանգ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Արցախը այս պատերազմը տանում ա ամբողջ աշխարհի փոխարեն. Գերմանացի պատգամավոր

Մենք պետք է հասկացնենք Եվրոպային, որ սա գլոբալ տեռորիզմի վտանգ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Արցախը այս պատերազմը տանում ա ամբողջ աշխարհի փոխարեն. Գերմանացի պատգամավոր

Մենք պետք է հասկացնենք Եվրոպային, որ սա գլոբալ տեռորիզմի վտանգ է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Արցախը այս պատերազմը տանում ա ամբողջ աշխարհի փոխարեն:

Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի ամենամեծ ADF  խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոյտերը:

Նշենք, որ Բունդեսթագի պատվիրակությունը Ռուսաստանի Դումայի պատվիրակությունից հետո երկրորդն է, ով այս օրերին այցելեց Արցախ և ականատեսի աչքով տեսավ թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունները հակամարտության գոտում:

«Սակայն Գերմանիան միայնակ չի կարող դադարեցնել այս պատերազմը: Պետք է Եվրոպան համախմբվի այս խնդրի շուրջ, հասկանալով, որ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցումը մեծ խնդիր է լուծում համաշխարհային տեռորիզմի ալիքը կանգնեցնելու հարցում: Ասելով Եվրոպա` ես նաև նկատի ունեմ Ռուսաստանը, որը պատմականորեն միշտ մեծ դերակատարություն է ունեցել այս տարածաշրջանում: Մենք պայքարելու ենք նրա համար, որ Ռուսաստանը և Եվրոպան համատեղ լուծեն այս և նման խնդիրներ: Եվրոպան պետք է դադարեցնի սանկցիաները Ռուսաստանի դեմ և այն կիրառի Թուրքիայի դեմ»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: