ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք նորից սկսելու ենք Դադիվանք ուխտագնացությունները. Արցախի ԿԳՄՍ նախարար

Մենք նորից սկսելու ենք Դադիվանք ուխտագնացությունները. Արցախի ԿԳՄՍ նախարար

Դեպի Դադիվանք ուխտագնացությունները վերականգնվելու են` ըստ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Ռուս խաղաղապահների շնորհիվ մենք պահում ենք Դադիվանքը, այնտեղ 6 հոգևոր սպասավորներ ունենք: Այս պահին ժամանակավորապես դադարեցված են ուխտագնացությունները Դադիվանք: Բայց մենք նորից վերականգնելու ենք դրանք՝ օրերս Մոսկվայում տեղի ունեցած Վեհափառ հոր և Կիրիլ պատրիարքի հետ հանդիպման արդյունքներով: Դեպի Դադիվանք ուխտագնացությունները մենք նորից սկսելու ենք»,- ասաց նախարարը:

Ամարասում ուխտագնացությունը շարունակվում է: Ղարախանյանը հայտնեց նաև, որ հնարավոր է եղել կանխել Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ավերումը:

  • Կիսվել: