շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք երբեւէ չենք համակերպվելու՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառվում է. Արայիկ Հարությունյան

Մենք երբեւէ չենք համակերպվելու՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառվում է. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախորդ օրերին այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա եւ Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ եւ Խրամորթ համայնքներ։

Բնակիչների հետ քննարկվել է ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Նախագահի հանձնարարականի համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները:

«Շրջայցիս ընթացքում հետեւել եմ նաեւ մեր երկրի տնտեսական խոշոր նախագծերից՝ Կարկառ գետի գլխավոր հանգույցի շինաշխատանքներին, որոնց ավարտից հետո արդեն գալիք տարեսկզբից 2000 հա հողատարածք ոռոգովի կդառնա»,– ասել է Արցախի նախագահը։

Արցախցիների հետ հանդիպմանը, Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաեւ Արցախի անկախության ճանաչման գործընթացին։

«Մենք շարունակելու ենք անկախության համար պայքարը, մենք երբեւէ չենք համակերպվելու՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառվում է։ Անկախության օրակարգը մնալու է, դա երկար պրոցես է ու մենք դրան հասնելու ենք»,– ասել է Արցախի նախագահը։

  • Կիսվել: