ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական. ՌԴ ՊՆ

Մեկ օրում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական. ՌԴ ՊՆ

Անցած մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ՝ հավելելով, որ ընդամենը նոյեմբերի 14-ից նախկին բնակության վայր է վերադարձել արդեն ավելի քան 15 հազար բնակիչ։

Բացի այդ, ռուսական ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, Ստեփանակերտ անվտանգ առաքում է կազմակերպվել ավելի քան 300 տոննա շինանյութերի, որոնք կօգտագործվեն ռուս խաղաղապահների կողմից սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների եւ բնակելի տների վերականգնման ժամանակ:

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները նաեւ պայթունավտանգ առարկաներից մաքրել են 1 հեկտար եւ 1,5 կմ ճանապարհ:

"Ընդամենը ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 57 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ սարքավորված Պոլիգոն եւ ոչնչացվել", — հայտնել է Իգոր Կոնաշենկովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: