ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մասիս Մայիլյանը քվեարկությանը չի մասնակցելու

Մասիս Մայիլյանը քվեարկությանը չի մասնակցելու

Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ըստ Արցախի ԿԸՀ տվյալների՝ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը քվեարկությանը չի մասնակցելու։

Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը քվեարկելու է Ստեփանակերտի 5-րդ դպրոցի հիմնական մասնաշենքում։ Ավելի վաղ Մասիս Մայիլյանը կոչ էր արել քաղաքացիներին չմասնակցել ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Նշենք, որ ավելի վաղ Արցախի ԿԸՀ վիճակահանությամբ որոշվել էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հանդես եկող թեկնածուների համարները քվեաթերթիկում:

Ըստ վիճակահանության՝ առաջին համարի ներքո հանդես կգա արտգործնախարար Մասիս Մայիլյանը, երկրորդ համարի ներքո՝  նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: