հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարտակերտում բացվել է առաջին ռուսական կենտրոնը

Մարտակերտում բացվել է առաջին ռուսական կենտրոնը

ԱՀ Մարտակերտ քաղաքում բացվել է Հանրապետության առաջին ռուսական կենտրոնը: Նախաձեռնության հեղինակը ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանն է, ում, երկրի ղեկավարի հանձնարարականով, աջակցել է նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժինը, իսկ կենտրոնի բացմանը ֆինանսապես օգնել են ռուսաստանաբնակ բարերարներ Վահագն Խաչատրյանն ու Արթուր Արզումանյանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ընթացիկ տարվա փետրվարից հանրապետության մարզկենտրոններում և մայրաքաղաք Ստեփանակերտում 7-14 տարեկան դպրոցականների համար անց են կացվել ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, որից հետո նրանց տրվել են վկայականներ։

Հնարավոր է սա 11 մարդ, երեխա, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

«Արցախում ռուսական կենտրոնների ստեղծումը նպատակ ունի նպաստելու հայ և ռուս ժողովուրդների միջև ժամանակի կողմից փորձված բարեկամության ամրապնդմանը և զարգացմանը։ Ռուսական կենտրոնները լինելու են բազմամասնագիտական և բազմաֆունկցիոնալ: Ռուսաց լեզվի դասընթացներից բացի, կենտրոններում կկազմակերպվեն տարբեր խմբակներ՝ մասնակիցներին ծանոթացնելու ռուս ժողովրդի պատմությանն ու մշակույթին, ինչպես նաև նախատեսվում է կազմակերպել մշակութային միջոցառումներ»,-նշել է Ս. Կարապետյանը։

Հնարավոր է սա 3 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ առաջիկայում ռուսական կենտրոններ կբացվեն նաեւ Ասկերանում և Մարտունիում:

  • Կիսվել: