երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են

Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են

Մարտակերտ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի բնակչուհի, լրագրող Լուսինե Զաքարյանը:

Ասկերան քաղաքը դեռևս շարունակում է հոսանքազրկված մնալ: Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը:

Էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել նաև Ստեփանակերտում:

Քաղաքի բնակչուհի Գայանե Գևորգյանի խոսքով` էլեկտրականության բացակայությամբ պայմանավորված, փողոցներում վառարաններ են տեղադրվել՝ ուտելիք պատրաստելու համար:  

«Կարողանում ենք մի կերպ հեռախոսները ավտոմեքենաների մարտկոցներով լիցքավորել միմյանց հետ կապ պահպանելու համար: Հույսով սպասում ենք»,-հավելեց մեր զրուցակիցը:

 

 

  • Կիսվել: