հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարդկանց մեծ մասը պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի բարօրության․ Դավիթ Բաբայան

Մարդկանց մեծ մասը պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի բարօրության․ Դավիթ Բաբայան

Իրականում մարդուն շատ քիչ բան է պետք երջանկության համար, որն արտահայտվում է հատկապես ճգնաժամային ու կրիտիկական պահերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

«Միևնույն ժամանակ, մարդը պատրաստ է շատ բան տալ, շատ բան զոհաբերել երևակայական անձնական բարեկեցության համար՝ չհասկանալով, որ դա կարող է անիմաստ լինել։ Ընդ որում, մարդկանց մեծ մասը չի ցանկանում ոչինչ տալ կամ պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի ու պետության բարօրության։ Մինչդեռ, թվում էր, թե պետք է հակառակը լինի։

Սա հայրենասիրության, պետական մտածողության առանցքային չափանիշներից է։ Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի թույլ և խոցելի կլինի այս պետությունը»։

  • Կիսվել: