շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել

Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով:

Նրան մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու» և այլ հոդվածներով:

Բաբայանի հետ միասին դատարանը կալանավորել է Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (խոշտանգում): Մնացականյանը նախօրեին ձերբակալվել էր Լաչինի միջանցքում։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Լևոն Մնացականյանին ձերբակալել ու տեղափոխել են պետական անվտանգության ծառայության մեկուսարան։

Թե ինչ ժամկետով՝ որքան են նրան պահելու անազատության մեջ, չի նշվում։

 

  • Կիսվել: