շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստներն արհամարհել են թշնամու զինծառայողին. մանրամասնել է ակումբի ղեկավարը

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանիցները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի միկրոավտոբուսը:

 «Արցախպրես»-ի թղթակիցը այդ առթիվ զրուցել է «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանի հետ՝ պարզելու դեպքին առնչվող մանրամասները։
 
Վերջինս նշել է, որ ազերիները, իմանալով, որ երեխաները Արցախից են, ագրեսիվ վարք են ցուցաբերել.
 
«Ադրբեջանցիները կանգնեցրել են մեր ավտոբուսը և իրականացրել անհարկի  ստուգումներ: Իսկ  ավտոբուսին փակցված Արցախի դրոշը և խորհրդանիշները քերել են սվին դանակով։ Ճիշտ է, որևէ ֆիզիկական վնաս երեխաներին չեն հասցրել, բայց փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, մասնավորապես՝ թշնամու ուժային կառույցի ծառայողը երեխաներին դիմել է.
 
«Ղարաբաղն Ադրբեջան է, պա՞րզ է»։
 
Երեխաները որևէ կերպ չեն արձագանքել՝ դրսևերելով արժանապատիվ կեցվածք»,- պատմել է Մ. Ավանեսյանը։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ երեխաների Ստեփանակերտ ժամանելուն պես Ֆեդերացիայի ներկայացուցիչներն անհրաժեշտ հոգեբանական աշխատանք են տարել նրանց հետ։
 

  • Կիսվել: