ԼՂ-ում մեր խաղաղապահների դերը կարևոր է վստահության ամրապնդման համար. ՌԴ ԱԳՆ ղեկավար
Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահներն օգնում են Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ադրբեջանցի պաշտոնյաների միջեւ շփումներին։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
՛՛Նրանք հանդիպել են նախօրեին, հանդիպում են, իմ կարծիքով, այսօր եւս մեկ անգամ։ Մեր խաղաղապահներն այնտեղ ներկա են՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանց դերը կարեւոր է վստահության ամրապնդման համար, որպեսզի ղարաբաղցիները հատկապես առաջին շրջանում իրենց ապահով զգան։ Թե որքան ժամանակ կպահանջվի, որքան խաղաղապահներ են անհրաժեշտ դրա համար, դա հարց է, որը տեղում է լուծվում՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: