շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԼՂ-ում իրենց մշտական բնակության վայրեր են տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացիներ. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում իրենց մշտական բնակության վայրեր են տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացիներ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 27 000 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Նրանցից 1168-ը վերադարձել է վերջին մեկ օրում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛2020 թվականի դեկտեմբերի մեկին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական ավտոբուսները: Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1168 մարդ՛՛:

Նշվում է նաև, որ ԼՂ-ում իրենց մշտական բնակության վայրեր են տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացիներ:

  • Կիսվել: