երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԱՄՆ-ում շատ մարդիկ ունենք, որոնք ՀՀ-ից են եկել, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց. Թրամփ

ԱՄՆ-ում շատ մարդիկ ունենք, որոնք ՀՀ-ից են եկել, նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ղարաբաղի շուրջ բանակցություններում "շատ լավ առաջընթաց" է գրանցվել: «Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նպատակասլաց, աննկարագրելի մարդիկ, և մենք կօգնենք նրանց»,-ասել է նա:


ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին:

՛՛Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել՛՛,-ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մանրամասնել, զրուցել է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ:  

  • Կիսվել: