հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
ԼՂ-ից շատ մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեզ մոտ այս ինչ ցածր են աշխատավարձերը. Փաշինյան

ԼՂ-ից շատ մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեզ մոտ այս ինչ ցածր են աշխատավարձերը. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցություններին, ըստ որոնց՝ նշվում է, որ ներկայիս իշխանությունները միայնակ էին թողել ԼՂ-ին:

՛՛Ասում են՝ էս իշխանությունը ԼՂ-ին թողեց մենակ. ուրեմն՝ 2020-2023 թվականներին Հայաստանը ԼՂ-ին տվել է 538 մլրդ դրամ՝ 1,3 մլրդ դոլար՛՛,-ասաց նա:

Տեղից հարց հնչեց, թե հիմա ո՞ւր է այդ փողը, ինչին Փաշինյանն արձագանքեց. ՛՛Ձեր ընտրած իշխանությանը հարցրեք, լուծարված է ձեր ձեռամբ ԼՂ-ն: ԼՂ-ից շատ մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեզ մոտ էս ինչ ցածր են աշխատավարձերը: Ասում են՝ մենք էդ աշխատավարձով չենք աշխատի: ԼՂ-ում աշխատավարձն ավելի բարձր էր, քան ՀՀ-ում, ԼՂ-ում թոշակն ավելի բարձր էր: Փողը տալիս էր նա, ով ՛՛մենակ՛՛ էր թողել ԼՂ-ին՛՛:

 

  • Կիսվել: