երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից փախստականներին աջակցելու համար Կիպրոսը 10 ջերմոցի կառուցում կֆինանսավորի

ԼՂ-ից փախստականներին աջակցելու համար Կիպրոսը 10 ջերմոցի կառուցում կֆինանսավորի

Կիպրոսը առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից բնակչության զանգվածային բռնի գաղթի պատճառով առաջացած կարիքները հոգալու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Կոնստանտինոս Կոմբոսը՝ անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին:

«Ըստ այդմ՝ Կիպրոսի Հանրապետության կառավարության անունից հայտարարում եմ ԼՂ-ից փախստականների աջակցության շրջանակներում 10 ջերմոցի կառուցման ֆինանսավորման մասին՝ «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանի ագրարային համալսարանի հետ համատեղ ծրագրով: 

Մենք առաջարկում ենք նաև հյուրընկալել երեխաներին, որոնք բռնի տեղահանվել են ԼՂ-ից: Այս առաջարկը դեռ բաց է, և այն միշտ հասանելի է մեր հայ ընկերների համար»,- ասաց նա:

  • Կիսվել: