կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000–ը դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից

ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000–ը դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 քաղաքացի դեռ չեն օգտվել պետության կողմից տրամադրվող 100 000 դրամ միանվագ աջակցությունից։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
 
«Մենք պետք է վստահ լինենք այդ շահառուների ներկայացված տվյալների արժանահավատությանը, պետք է համադրենք մեր ձեռքի տակ եղած տվյալները, և առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում տվյալների վերջնական ստուգումը կավարտվի, և շահառու հանդիսացող անձանց դրանք կփոխանցվեն»,–ասաց Մկրտչյանը։
 
Ի դեպ, նրանք, ովքեր դեռ չեն օգտվել 100 000 դրամ աջակցության ծրագրից, մեխանիկորեն չեն օգտվում նաև 40 +10 հազար ծրագրից։
Մկրտչյանի խոսքով` հունվարից հետո պարզ կլինի, թե ովքեր են իրենց իրական շահառուները։
 
«Այժմ անհրաժեշտություն է առաջացել հերթով անցնել այդ հազարավոր տվյալների վրայով, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել ։ Այն որոշումները, որ կայացրել է ներդրված թվային համակարգը` մեզ չի բավարարել, և մենք հիմա գնացել ենք նոր փոփոխությունների, որպեսզի գնահատենք` արդյոք մեր հայրենակիցներն իսկապես դրա շահառուն էին ու չեն ստացել»,–ասաց Մկրտչյանը։
 
 

  • Կիսվել: