կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի վերականգնողական կլինիկան շրջափակման պատճառով ստիպված է եղել փակել բաժանմունքը. CSI-Schweiz

Լեռնային Ղարաբաղի վերականգնողական կլինիկան շրջափակման պատճառով ստիպված է եղել փակել բաժանմունքը. CSI-Schweiz

CSI-Schweiz-ը անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին:

«Նորից ու նորից ընդհատվում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ստեփանակերտի վերականգնողական կլինիկան, որին աջակցում է Christian Solidarity International-ը, այլևս չի կարող ջեռուցել իր շենքերը, ուստի ստիպված է փակել ստացիոնար բաժանմունքը։

Ե՞րբ են վերջապես արթնանալու ԵՄ-ն, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը.

Քերոլայն Քոքսի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները սիրով հոգ են տանում աուտիզմի և հաշմանդամ երեխաների, պատերազմում տուժած մեծահասակների և հատուկ թերապիայի կարիք ունեցող այլ երեխաների մասին: Հիմա շատ հիվանդների համար դա ավարտված է:

Սակավության պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մատակարարման կարևոր ճանապարհի շրջափակումն է, որը շարունակվում է արդեն 40 օր»,-հայտարարել է Christian Solidarity International-ը։

Նշվում է նաև, որ սննդից ու դեղորայքից բացի, որոնք պակասում են, Արցախում ապրողների կյանքը դժվարացնում են հենց գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումները։

«Նրանք հասկանում են Ադրբեջանի կառավարության մտադրությունը. ռազմական հարձակումներից հետո այժմ ցանկանում են սովամահ անել հայ, քրիստոնյա բնակչությանը, որպեսզի նրանց վտարեն տարածաշրջանից»,-եզրափակել է Christian Solidarity International-ը:

  • Կիսվել: