Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը դեռևս լարված է, բայց զգալիորեն բարելավվել է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը դեռևս լարված է, բայց զգալիորեն բարելավվել է։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Ria.ru-ն։
«Խոսելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին ՝ նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը և բանակցային գործընթացի շարունակումը նկատելիորեն բարելավել են իրավիճակը։ Մենք երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկար ենք տեսնում։
Արդեն չեն կրակում։ Բայց իրավիճակը դեռ լարված է», - ասել է Զասը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։


