շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լաչինի միջանցքն արգելափակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահները». Հաջիև

«Լաչինի միջանցքն արգելափակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ռուս խաղաղապահները». Հաջիև

՛՛Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից՛՛: Այս մասին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Ադրբեջանի քաղաքացիական հանրության ներկայացուցիչները փորձում են կանխել գողացված բնական ռեսուրսների տեղափոխումը, այլ ոչ թե խոչընդոտել քաղաքացիական նշանակության այլ տրանսպորտային միջոցների շարժը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանցիները, իբր, էկոլոգիական պատճառներով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Նշենք, որ արդեն մեկ օրից ավելի է՝ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու ոտնահարում ԼՂ խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Բացի այդ՝ այսօր երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: