հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու սպասումով… տեղահանված մի կնոջ պատմություն

Կորցրածը վերագտնելու սպասումով… տեղահանված մի կնոջ պատմություն

Մինչև 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմն 82-ամյա Դորա Սարգսյանի ընտանիքն ապրում էր Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում: Հակառակորդի կողմից գյուղի բառնազավթումից հետո նրանք ստիպված եղան ապաստանել Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարանում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկին Դորան ներկայացնելով իրենց առօրյան ու խնդիրները, նշեց, որ բնակարանի տանտերը փոքր հողակտոր է տվել, որտեղ բանջարաբոստանային տարբեր բույսեր մշակում, ընտանի թռչուններ պահում:
 
«Հայրս Ջրաղացներից է, մայրս՝ Ավետարանոցից, ես էլ ամուսնացել ու ընտանիք եմ կազմել Սղնախում:
 
Այնտեղ ամենամեծ ու գեղեցիկ տներից մեկը մերն էր: Այգի ունեինք, որը հաճույքով էի մշակում, տարբեր բանջարաբոստանային մշակությամբ զբաղվում:
 
Վեց եմ ունեմ, որդիներիցս մեկը զոհվել է 2020 թվականի պատերազմում:
 
Այսօր 28 ծոռ ունեմ,որ իմ հարստությունն ու դժվար օրերի մխիթարությունն են»,-պատմեց մեր զրուցակիցը։
 
Նրա խոսքով՝ վերջերս անհրաժեշտ կահույք են ստացել ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից, ինչպես նաև օգտվել՝ համապատասխան պետական աջակցություններից:
 
Ընտանիքն օրերս կայացած վիճակահանության արդյունքում՝ Աստղաշենի տարածքի նորակառույց բնակավայրում 3 սենյականոց տուն է ստացել և շուտով կհաստատվի այնտեղ:
Нет описания.
«Տան պայմանները շատ լավ են, հարմարավետ ու լուսավոր: Այստեղ ևս հնարավորություն կունենամ գյուղատնտեսությամբ զբաղվել,ծառ տնկել և այգի մշակել»,-ասաց Դորա Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին,ովքեր աջակցություն են ցուցաբերել իրենց նոր տանիքով ապահովելու գործին :

  • Կիսվել: