ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով

Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը:

«Մեծ թվով հարցեր կան՝ կապված երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման հետ՝ կապված ուկրաինական կարգավորման հետ»։ «Այդ ամենը պետք է քննարկվի երկու նախագահների կողմից»,- ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ հեռախոսազրույցից հետո հանդես կգա ճեպազրույցով:

  • Կիսվել: