հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Ղազարյանների ընտանիքի պատմությունը

Կորցրածը վերագտնելու հույսով... Ղազարյանների ընտանիքի պատմությունը

Ղազարյանների բազմազավակ ընտանիքը մինչ Արցախյան 44-օրյա պատերազմն ապրում էր բերդաքաղաք Շուշիում։

2021 թվականի մայիս ամսից ընտանիքը հաստատվեց ԱՀ Ասկերանի շրջանի Խանապատ գյուղում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տանտիկին Արմինեն ասաց, որ գոհ են տան բնակկենցաղային պայմաններից։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմը ստիպեց թողնել մեր օջախը, ունեցվածքը ու հեռանալ անհայտ ճանապարհով։ Մեծ դժվարությամբ կարողացանք գտնել այս տունը ու հաստատվել այստեղ։ Պետության կողմից, որպես օգնություն, գույք ենք ստացել։ Տան պայմաններն էլ շատ հարմարավետ են։ Այստեղ հաստատվելուց անմիջապես հետո թռչուններ գնեցինք, այգին մշակեցինք ու սկսեցինք զբաղվել գյուղատնտեսությամբ»,-պատմել է Արմինեն։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը նշել է, որ օգտվել են տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերից, ԿԽՄԿ-ի կողմից էլ ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Չորս երեխաներիս համար միայն խաղաղություն եմ ուզում, մնացած ամեն ինչ սեփական քրտինքով կունենամ։ Թող Արցախ աշխարհը խաղաղ լինի, այստեղից լավ տեղ չկա, սա է մեր հայրենիքը»,-ընդգծել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: