հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԽՄԿ֊ն շարունակում է համագործակցել Արցախի ուսումնական հաստատությունների հետ

ԿԽՄԿ֊ն շարունակում է համագործակցել Արցախի ուսումնական հաստատությունների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է համագործակցել Արցախի ուսումնական հաստատությունների հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքի գիտելիքներ տարածելու և զարգացնելու նպատակով:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Ամառվա ընթացքում ԿԽՄԿ-ն Պատարա գյուղում ԱրՊՀ իրավունքի ամբիոնի 9 ուսանողների համար կազմակերպել է եռօրյա ամառային դպրոց: Ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերված գիտելիքները կիրառել թիմային աշխատանքների ժամանակ, ինչպես նաև փորձագետների հետ քննարկումների և զինված ընդհարումների տարբեր տեսակների վերաբերյալ գործնական առաջադրանքների ընթացքում:

Բնութագրությունը հասանալի չէ

ԿԽՄԿ առաքելությունը հովանավորել է նաև ԱրՊՀ նույն ամբիոնի երեք ուսանողներից կազմված թիմի մասնակցությունը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության կողմից կազմակերպված ՄՄԻ դատախաղ-մրցույթին: Դատախաղի արդյունքներով՝ ԱրՊՀ թիմը ճանաչվել է հաղթող:

Վերջերս ԿԽՄԿ առաքելության գրասենյակում տեղի է ունեցել դատախաղի հաղթողների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հաղթանակած ուսանողները, որպես մրցանակ, ստացել են համակարգիչներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Երեք հաղթողներից մեկը` Գոհար Միրզաջանյանը, շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ -ին նման հնարավորության համար, նշել է, որ դատախաղ- մրցույթը եզակի հնարավորություն է ՄՄԻ-ի և ԿԽՄԿ -ի մասին ավելին իմանալու և դրա կարևորությունը լիովին գիտակցելու համար»,- պատմել է Է. Մուսայելյանը:

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստակամ է սատարելու նրանց, ովքեր ավելի շատ են ցանկություն հայտնում ուսումնասիրելու միջազգային մարդասիրական իրավունքը, քանի որ համոզված է, որ այսօր ձեռք բերված գիտելիքները նրանց օգնելու են վաղը` միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան ճիշտ որոշումներ կայացնելու հարցում։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: