կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ՄԱԿ առաքելությունը, ԿԽՄԿ-ն և Հայաստանի վարչապետը հաստատել են, որ Ադրբեջանը չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները»․ Բայրամով

«ՄԱԿ առաքելությունը, ԿԽՄԿ-ն և Հայաստանի վարչապետը հաստատել են, որ Ադրբեջանը չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները»․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը գերմանացի իր պաշտոնակցի՝ Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ադրբեջանը ՛՛երբեք չի ոտնահարել հայ բնակչության իրավունքները, ինչը հաստատվել է ոչ միայն տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, այլև Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՛՛:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովը ՛՛շարունակական անհիմն զրպարտչական արշավ՛՛  է որակել Արցախի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու գնահատականները՝ հավելելով, որ դրանք ՛՛Հայաստանի և որոշ երկրների քաղաքական մանիպուլյացիաների բաղկացուցիչ մասն են կազմում՛՛:

  • Կիսվել: