երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԿԽՄԿ–ն դեղորայք և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատություններին

ԿԽՄԿ–ն դեղորայք և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատություններին

ԿԽՄԿ–ն դեղորայք և պարագաներ է փոխանցել Արցախի բուժհաստատություններին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ հունվարի 6-ին կազմակերպությունը սնունդ և հիգիենայի պարագաներ է բաժանել ութ հիվանդանոցների, վերականգնողական կենտրոնի, ավելի քան 300 անապահով տարեցների խնամքի հաստատությանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցող կենտրոնին։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
 
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
 
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։

  • Կիսվել: