ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիպրոսում բացվել է Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ

Կիպրոսում բացվել է Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ

Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ է բացվել Կիպրոսում։ Այս մասին հայտնում է Կիպրոսի Հայ Դատի Հանձնախումբը։

Ինչպես հաղորդվում է՝ ծառատունկին մասնակցել է Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը, ինչպես նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անտրեա Պապախարալամպուսը։

 

Նա Թվիթերի իր էջում  հայերեն գրառում է կատարել ու նկարներ հրապարակել։

«Այսօր 9/4/21, Ալիլենկիի Շարժումին, Սթրովոլոսի Քաղաքապետին և Կիպրոսի Հայ համայնքի ներկայացուցիչներու հետ, ծառեր տնկեցինք ի յիշատակ Հայ հերոսներուն որոնք նահատակուեցան Արցախի պայքարի ճամբուն վրայ»,-գրել է Թեոհարուսը։

 
 

  • Կիսվել: