ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խճապատվել են Վանքի ներհամայնքային ճանապարհները

Խճապատվել են Վանքի ներհամայնքային ճանապարհները

Խճապատվել են ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ներհամայնքային ճանապարհները։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատանքները իրականացնում է «Նառանե Գոլդ» ՍՊԸ-ն։

«Մեկնարկը տրվել է սեպտեմբերի չորսին։ Խճապատվել է մոտավորապես 3,5-4 կմ ճանապարհ։ «Նառանե Գոլդ» ՍՊԸ-ն բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Վանքում, մասնավորապես՝ դրամական օգնություն է ցուցաբերել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հատուկ տեխնիկայի օգնությամբ հարթեցվել են նախկինում դժվարանցանելի ճանապարհները, հունիսի 1-ին հենց Վանքում միջոցառում է կազմակերպել Խաչենի ձորակի երեխաների համար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ դրամական օգնություն է ցուցաբերվել 1-ին դասարան հաճախող երեխաներին: Համայնքի զարգացման հետ կապված ծրագրերը լինելու են շարունակական»,- մեզ հետ զրույցում նշեց «Նառանե Գոլդ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Ալբերտ Սահակյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: