երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բացահայտվել է Վանք համայնքում կատարված գողության դեպքը

Բացահայտվել է Վանք համայնքում կատարված գողության դեպքը

Նոյեմբերի 13-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի 62-ամյա բնակիչ Տ. Ա.-ին պատկանող առնձնատան 2-րդ հարկի ննջասենյակից գողացել է 800 ԱՄՆ դոլար։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Տեղեկատվության հաձայն, Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի, քրեական հետախուզության վարչության և  Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին նշված գումարը գողացել է վերջինիս հարսը։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

  • Կիսվել: